Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Այս տարի հունվարյան ճամբարը այլ ձևաչափով էր մեզ՝ շրջանավարտներիս համար։ Փորձում էինք սովորող-սովորեցնող նախագիծը։ Մենք մեր խմբով աշխատում էինք Հյուսիսային դպրոցում՝ Գեղարվեստում։ Որոշեցինք 4-րդ-5-րդ դասարանցիների հետ միասին բեմադրել «Մարդուկ-ջարդուկ» ներկայացումը երկու լեզվով՝ ռուսերեն և անգլերեն։ Մի քան շաբաթվա ընթացքում մենք և իրենց ուսուցիչներն աշխատում էինք նրանց հետ՝ լսում էինք տարբեր նյութեր, դիտում էինք մուլտֆիլմերը, համեմատում էինք ու քննարկում։ Իհարկե, լսում էինք նաև երեխաների կարծիքներն ու առաջարկները։ Բեմադրության մասնակիցները ոչ միայն կրտսեր սովորողներն էին, այլ նաև որոշ 12-րդ դասարանցիներ։
Վերջնական արդյունքից բավականին գոհ էինք։ Փորձել էինք ներգրավվել բոլորին ու չանտեսել որևէ սովորողի։ Թեև կարճ էր, սակայն ամենակարևորը ձանձրալի չէր նայելը թե՛ մեզ, թե՛ այն մարդկանց, ովքեր առաջին անգամ էին նայում։
Հետաքրքիր կյանքի փորձ էր, սակայն եթե ինձ հնարավորություն տային կրկնելու այն, դժվար թե համաձայնեի, որովհետև երեխաներ այնքան էլ չեմ սիրում, և նրանց հետ աշխատելը բարդ ու ժամանակատար պրոցեսս է։

One Reply to “”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started