Անկախության տոնը Ստեփանավանում

Ստեփանավան, օր 1

Այսօր ուղևորվեցինք դեպի Ստեփանավան։ Տրանսպորտում անցկացրած ճանապարհը սովորականից շատ չէր տարբերվում` երաժշտություն, խոսակցություններ և ծիծաղ։  Երբ հասանք դենդրոպարկ, սկսեցինք վայելել բնության բարիքները։ Ամենուրեք կանաչ էր և տիրում էր լռություն, հանգստություն։ Բնությունը գերում էր իր ողջ հմայքով։ Երկրորդ կանգառը Սբ. Նիկոլայ եկեղեցին էր։ Հետաքրքիր ճարտարապետություն ուներ. տարբերվում էր բոլոր հայկական եկեղեցիներից։ Հասանք հյուրանոց, տեղավորվեցին։ Երեկոն շարունակվեց, ինչպես տրանսպորտում էր` խոսեցինք, ծիծաղեցինք և խաղեր խաղացինք։ Մեծ բավականություն ստացանք։ Վստահ եմ, որ հաջորդող օրերը նույպես հիասքանչ են անցնելու։

Ստեփանավան, օր 2

Ճամփորդության երկրորդ օրը սկսեց նախաճաշով։ Հետո նստեցինք մեքենան և ուղևորվեցինք դեպի Ձորագետ։  Քայլեցինք ափով մինչև Կուրթանի ձոր ու հասանք Հնեվանք։ Որոշեցինք գնալ Արևածագի լիճ, չնայած նրան, որ շատերն այնտեղ արդեն եղել էին։ Մի քանի կիլոմետր տանջվելուց հետո, վերջապես հասանք։ Արևը չէր թողնում, որ վայելեցինք այնտեղի գեղեցկությունը։ Նկարվեցինք ու ավելի տանջվելով վերադարձանք ավտոբուս։ Հասանք հյուրանոց, համտեսեցինք համեղ խորոված, իսկ հետո շարունակեցինք երեկոն հաճելի միջավայրում։


2 Replies to “Անկախության տոնը Ստեփանավանում”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started