Դեպի Արատես

Սեպտեմբերն ինձ համար <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում սկսում է ճամբարով դեպի Արատես։ Արատեսը լքված գյուղ է, որից այն կողմ արդեն լեռներ են։ Արատեսում որոշ ժամանակ ապրել են ադրբեջանցիներ ինչ-ինչ պատճառներով։ Սակայն հիմա այն ուղղակի լքված գյուղ է, ամեն ինչից կտրված։

<<Մուտք>> ճամբարի երեխաներով ու արդեն Սեբաստացում սովորող երեխաների հետ միասին գնալուն ենք այնտեղ, որ ավելի լավ ճանաչենք միմյանց ու կտրվենք քաղաքի եռուզեռից, զգանք բնության շունչը և ուղղակի հանգստանաք։ 

Արատեսը գտնվում է Վայոց ձորի մարզում, իսկ Վայոց ձորը ինքնին շատ չքնաղ բնություն ունի, ու քանի որ Արատեսի մասին շատ եմ լսել, թե ինչքան գեղեցկ է, ուղղակի չեմ պատկերացնում, թե ինձ ինչ է սպասվում։ 

Ճանապարհին տեսնելու ենք Հայրավանքը , Սմբատաբերդը, Թռչունների քարանձավը, Սելիմի լեռնացքը  ու Արենին։

Սպասումներս շատ մեծ են ու կարծում եմ, որ դրանք լիովին կարդարացվեն։

One Reply to “”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started